Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մարուքյանի կենսագրականում առկա են քրեորեն հետապնդելի արարքներ, որոնք պետք է հետաքրքրեն ՀՀ գլխավոր դատախազին, ԱԺ Նախագահին»․ Հրանտ Բագրատյան

25/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էդմոն Մարուքյանի խնդիրը չի պարպվել։ Մի 2 շաբաթ առաջ ստիպված էի հանրությանը տեղյակ պահել առ այն, որ վարչապետության աթոռին ձգտող սույն անձը հանրությանը սուտ տեղեկատվություններ է ներկայացրել իր կրթության, համալսարաններ ավարտած լինելու, դիպլոմների մասին։ Կասկածներ էի հայտնել. նրբորեն կեղծել էր բարձրագույն (բակալավր) կրթություն ստացած լինելու տեղեկատվությունը։

Այնուհետև, ԱԺ կայքում կեղծել էր արտասահմանում անցկացրած մի քանի շաբաթվա կամ մի քանի ամսվա կուրսերը՝ ներկայացնելով դրանք բարձրագույն կրթության համատեքստում։ ԷՄ-ն մի «ճարպիկ» տեսաուղերձով ինձ պատասխանել էր, թե ահա տես իմ դիպլոմները։ Խոսքը համոզիչ դարձնելու նպատակով ասել էր, որ ինքն իմ ծծնդականը չի տեսել։ Դա չի նշանակում, որ ես չեմ ծնվել։ Մի խոսքով, կատարյալ մայմունություն։Հիմա ըստ էության։ Ես չէի ասել, թե նա բարձրագույն կրթության դիպլով չունի։

Կասկածել էի, որ այն կեղծ է։ Եվ իրոք, ԱԺ կայքի իր կենսագրականում նա գրել է, որ 1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, իսկ 2002-ին ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտը։ Այս ինստիտուտը վաղուց արդեն փակված է։ Էդմոնին հարց ենք ուղղում. այդ ի՞նչպես ես համ ծառայել, համ սովորել։ Ձեր դասերը նշանակված էին շաբաթ-կիրակի օրերը, պլյուս ամեն մի սեսիայի ժամանակ 1 ամիս արձակուրդ։ Հիմա կամ չես ծառայել, կամ չես սովորել։ Ի՞նչ ես քեզ չհասկացողի տեղ դնում։

Բացատրի։ Եթե չես բացատրում, ապա քրեորեն հետապնդելի արարք ես կատարել ։ Հիմնավոր կասկած կա, որ այդ դիպլոմը գնել ես։Ուրեմն բարձրագույն կրթություն չունես։ Եթե բակալավրիատ չես ավարտել, ապա ի՞նչպես ես 2007-ին ավարտել ՀՀ պետական կառավարման ակադեմիան։ Եվ հետո, 2006-ին ավարտել եսՎարշավայի մարդու իրավունքների բարձրագույն դասընթացը, իսկ 2010-ին Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։ Հասկացանք որ ավարտել ես։ Բայց ե՞րբ ես ընդունվել և քանի օր կամ շաբաթ (միգուցե ամիս) ես սովորել։

Ի՞նչու ես մարդկանց շփոթեցնում, մոլորեցնում։ Առաջիկայում կներկայացնենք նաև գրագրությունն ու շփումները այդ բոլոր ուսումնական հաստատությունների, ՀՀ զինված ուժերի հետ։p.s. Էդմոն Մարուքյանի կենսագրականում առկա են քրեորեն հետապնդելի արարքներ, որոնք պետք է հետաքրքրեն ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանին, ԱԺ Նախագահ Ա.Միրզոյանին և ԱԺ էթիկայի հանձնաժողովին։

Այս շուստրին մոլորեցնելով մեր բարի ու համբերատար միամիտ լոռեցիներին քվեներ է ստացել, Երևան է եկել՝ շարունակելով խաբել այստեղի միամիտներին, նույնիսկ շահել օրվա իշխանությունների ուշադրությունն ու ֆինանսները, և հիմա էլ նոր պաշտոնների հավակնություններ է ներկայացնում։ Մի անգրագետ Ենոքավանից արդեն ջնջել է Արցախը, ջնջում է Հայաստանը։ Հիմա սրա հե՞րթն է»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանությունը միացրել է մահերի մեքենան

Հաջորդ գրառումը

Ոչ, նիկոլը պետք է ողջ մնա ու պատասխան տա բոլոր հանցանքների համար.Արա Վարդանյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Ոչ, նիկոլը պետք է ողջ մնա ու պատասխան տա բոլոր հանցանքների համար.Արա Վարդանյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական