Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մասկը մտադիր է 3 միլիարդով գնել CNN-ը

Մեդիա և տեխնոլոգիական մագնատ Իլոն Մասկը մտադիր է 3 միլիարդ դոլարով գնել CNN-ը։

Այս նախաձեռնությունը մտնում է նրա երկարաժամկետ ծրագրերի մեջ, ըստ որոնց՝ Մասկն ուզում է  փոխել մեդիադաշտի, տեղեկատվության բովանդակությունը՝ զերծ մնալով կողմնակալությունից։

Մեդիադաշտ նրա մուտքը հակասական արձագանքների տեղիք է տվել, քանի որ Մասկն ինքն աչքի է ընկնում ինտրիգային կերպարով։ Նա հայտնի է իր սադրիչ հայտարարություններով, էլեկտրոնային մեքենաների, տիեզերական հետազոտությունների, արհեստական ինտելեկտի ոլորտում իր առանցքային դերակատարամամբ։

Ձեռք բերելով CNN-ը՝ նա ակնհայտորեն կառավարելու է այն, խմբագրական և բովանդակության ռազմավարության փոփոխություններ է կատարելու։ Չի բացառվում, որ  լսարանի հետ թվային ներգրավվածության հեղափոխություն լինի։

Լրագրողները, գովազդատուները, խմբագիրները հետևում են գնման գործընթացին, քանի որ չգիտեն՝  CNN-ում Մասկն ավելի շատ ուշադրություն կդարձնի շահութաբերությա՞նը, բարեխղճությա՞նը, թե մարդկանց տեխնոլոգիաներով փոխարինելու ծրագրերին։