Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մաշվում, հյուծվում ենք թե՛ մենք, թե՛ հակառակորդը. Զատուլին

Ռուսական զորամիավորումները մի քանի շաբաթ տևած ակտիվ մարտերից հետո վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սոլեդար քաղաքի գրեթե ողջ տարածքը:

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին տեղակալ  Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Դաշնային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Եվգենի Զուբարևի հարցերին։

-Ռուսաստանը, ըստ Ձեզ, կարո՞ղ է լրջորեն հույս դնել Ուկրաինայի  ռեսուրսների սպառման վրա՝ նյութական, մարդկային, այդ թվում՝  ՆԱՏՕ-ի։

-Ինձ թվում է՝ սա բավականին ռիսկային սցենար է, որում մենք խաղադրույք ենք կատարում, ինչպես ասում են՝ «հյուծվելու վրա»։

 Ինչ վերաբերում է հենց Ուկրաինայի ռեսուրսներին, դրանք, իհարկե, սահմանափակ են, բայց Ռուսաստանին թուլացնելով՝ հավաքական  Արևմուտքի երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, իհարկե, էապես ազդում է իրավիճակի վրա, և մենք պետք է հասկանանք, որ չպետք է  ձգձգենք ռազմական գործողությունները։ Պետք է հաջողության հասնենք,  որքան հնարավոր է արագ։

Հարց է՝ որքանով ենք պատրաստ, ունակ,  որպեսզի հասնենք վճռական ռազմական հաջողությունների և հակառակորդին նեղը գցենք։

 Սա, ինձ թվում է, պետք է լինի այս տարի, որպեսզի հաջողությունն ապահովենք։ Ինչ վերաբերում է «մաշվելուն, հյուծվելուն», ապա «մաշվում, հյուծվում ենք» թե՛ մենք, թե՛ հակառակորդը։