Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մայիսի 25-ին՝ ժամը 8։00-ից, կսկսվեն անհնազանդության ակցիաները

Վաղը առավոտյան 08.00-ին շարունակվելու են անհնազանդության ակցիաները, որոնք կմեկնարկեն Ֆրանսիայի հրապարակից, այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Շարունակում ենք ճնշումը, շենքերի շրջափակումը, անհնազանդության ակցիաները»,- ասաց նա՝ հավելելով, որ վաղը այսօրվա պես գեղեցիկ և հաղթական օր են ունենալու։