Կիրակի, 26 Հուլիս, 2026

Մակրոնը սպառնացել է Ալիևին, որ կճանաչի Ղարաբաղը

Իլհամ Ալիևը տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ Ֆրանսիան փորձել է Ադրբեջանին սպառնալ «Ղարաբաղի ճանաչմամբ»։

Նա պատմում է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իբր մի քանի անգամ զանգահարում է իրեն և սպառնում, որ կճանաչի Ղարաբաղը։ 

«Ֆրանսիայի այսօրվա ղեկավարությունը քաղաքագիտորեն հասուն չէ։ Յուրաքանչյուր պետություն, որը որոշում է ճանաչել ռեգիոնը, կստանա դիվանագիտական հարաբերությունների խաթարման նոտա», – ասում է Ալիևը։