Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած ահաբեկիչը Սաուդյան Արաբիայից է

Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի վարորդին, որը մեծ արագությամբ վրաերթի է ենթարկել մարդկանց։

Պարզվել է, որ նա Սաուդյան Արաբիայի քաղաքացի է՝ ծնված 1974թվականին։

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ։

Զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 60-ը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Մագդեբուրգում դեպքի վայրում պայթուցիկ նյութերի որոնում է իրականացվում։

Միջադեպի ականատեսները հայտնել են, որ մեքենան միտումնավոր է շարժվել դեպի շուկայում հավաքվածները։

Կառավարության պաշտոնյաները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն։