Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Ղրղզստանը նոր դրոշ ունի

Ղրղզստանի նախագահ Սանդիր ժապարովի որոշմամբ՝ փոխվել է երկրի դրոշը: Այս մասին տեղեկանում ենք Ղրղզստանի նախագահականի լրատավական ծառայությունից:

«Փաստաթուղթը նախագահն օրեր առաջ է ստորագրել: Դրանում ասվում է, որ դրոշի մեջտեղում պատկերված ալիքաձեւ գծերը շատերն ասոցացնում են երաշտի հետ, այնինչ դրանք երկրի՝ մշակաբույսեր աճեցնելու մշակույթի եւ ավադնույթների հետ են կապված»,- գրում է ռուսական «РИА Новости»-ին:

Նշվում է նաեւ, ալիքաձեւ գծերը դրոշի կենտրոնից ավելի ձախ տեղափոխելու եւ դրանց ոչ թե ալիքի, այլ պարզապես ուղիղ գծերի տեսքով պատկերելուն կողմ է եղել Ղրղզստանի բնակչության մեծ մասը: