Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ղարաբաղում ծածանվում է Ադրբեջանի դրոշը. Հայաստանի ղեկավարությունը  ճանաչել է ԼՂ-ը որպես Ադրբեջանի տարածքի անբաժանելի մաս

Ղարաբաղում ծածանվում է Ադրբեջանի դրոշը. այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի  հարցին, որ Սիրիայում և Ղարաբաղում, որտեղ ժամանակին ռուսական դրոշն էր ծածանվում, այժմ ծածանվում է թուրքական դրոշը։

«Ինչքան հիշում եմ ու  որքան հասկանում եմ, Ղարաբաղում ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Ինչպես տեսնում եմ, համաձայն եք, որ Ղարաբաղում ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Ես բարձրաձայնել եմ այս հարցի վերաբերյալ  ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը։

 «Ես հնչեցնում եմ Հայաստանի ղեկավարության որոշումը, որը  ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի անբաժանելի մաս»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը։