Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ինքնաթիռի կործանման հետևանքով ՌԴ 7 քաղաքացի է զոհվել

Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռի ավիավթարի հետևանքով ՌԴ 7 քաղաքացի է զոհվել.  հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի նախարարը։

Նրա խոսքով, Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներից ողջ է մնացել 9-ը։

Աշխատանքներ են տարվում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ։