Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ձերբակալվել է Վահագն Չախալյանը. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է.

Ձերբակալվել է Վահագն Չախալյանը։ Գտնվում է Քննչականի՝ Մազմանյան 5 հասցեում գտնվող մասնաշենքում։

Ինքս գտնվում եմ նույն քննչականում՝ մասնակցելով նույն գործով պաշտպանյալիս՝ Տիգրան Գալստյանին վերաբերող քննչական գործողության։

Քանի որ օրենքն իսկապես փաստաբանին արգելում է նույն գործով ունենալ 1-ից ավել պաշտպանյալ, չեմ կարող ստանձնել Չախալյանի պաշտպանությունը։

Առայժմ խորհուրդ եմ տվել պահանջել հանրային պաշտպան՝ մինչև կհասկանանք ով է կարող ու պատրաստ ստանձնել։