Ձերբակալվել է շուրջ 20 տարվա ծառայության փորձ ունեցող ԱԱԾ սպա Արամ Գասպարյանը

Հենց նոր հայտնի դարձավ, որ շուրջ 20 տարվա ծառայության փորձ ունեցող ԱԱԾ սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ ներկայացվել է կալանավորման միջնորդություն։ Լուրը հայտնում է para.tv-ն։
«Շեշտենք, որ Արամ Գասպարյանը ժամանակին հայտնի է եղել բազմաթիվ հանցանքներ կանխելու վարքագծով։ Իսկ հիմա՝ անկանխատեսելի շրջադարձ․ Գասպարյանին մեղսագրվում են Սյունիքում 2021 թվականի ապրիլին տեղի ունեցած դեպքերը, իբր նա հանդիսացել է այդ դեպքերի կազմակերպիչներից մեկը։
Անհնար է անտեսել մի ուշագրավ հանգամանք. վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս միջադեպը հիշատակեց ընդամենը մի քանի օր առաջ՝ Ազգային ժողովի հարցուպատասխանի ընթացքում։ Եվ ահա՝ ընդամենը օրեր անց, Գասպարյանը հայտնվում է ձերբակալվածների ցանկում…
Հավելենք, որ կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։
Այս գործի շուրջ դեռ շատ հարցեր կան, իսկ հանրությունը սպասում է պարզաբանումների և արդարության»,-հայտնում է para.tv-ն։
