Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ձերբակալված հայ անջատողականների նկատմամբ մեղադրանքները շատ լուրջ են. տուժողները շատ են. Ադրբեջանի գլխավոր դատախազ

«Ձերբակալված հայ անջատողականների դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է». Տեղական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը։

Նա հավելել է, որ նախաքննությունն ավարտվել է։

«Հիմա քրեական գործի նյութերին ծանոթանալու փուլն է, դա բավականին շատ ժամանակ է պահանջում, քանի որ տուժողները շատ են, միաժամանակ ապահովված են մեղադրյալների իրավունքները՝ համաձայն միջազգային կոնվենցիաների և պահանջների։

 Նրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի իրավաբան և նյութերին ծանոթանալու իրավունք, որովհետև մեղադրանքները բավականին լուրջ են ու կապված են  մեր պատմական և մշակութային հուշարձանների ոչնչացման հետ»,-ասել է նա։

Քամրան Ալիևն ընդգծել է, որ այս գործընթացի ավարտից հետո գործը կփոխանցվի դատարան՝ քննարկելու համար։