Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ձախողված պետություն ենք ու դեռ շարունակ ձախողելու ենք․ Հովահաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարո՞ղ ես շենք կառուցել առանց համապատասխան կրթություն և գիտելիք. Ոչ:

Կարո՞ղ ես մարդ բժշկել առանց համապատասխան կրթություն և գիտելիք. Ոչ:

Կարո՞ղ ես փաստաբան լինել առանց համապատասխան կրթություն և գիտելիք. Ոչ:

Կարո՞ղ ես հոգևորական լինել առանց համապատասխան կրթություն և գիտելիք. Ոչ:

Կարո՞ղ ես ……. առանց համապատասխան կրթություն և գիտելիք. Ոչ:

Կարո՞ղ ես….. Ոչ:

Իսկ կարո՞ղ ես հավակնել երկիր ղեկավարելու կամ փաստացի ղեկավարես առանց համապատասխան կրթություն և գիտելիք. ԱՅՈ:

ԵՎ հետևաբար հեչ զարմանալի չէ, որ ձախողված պետություն ենք ու դեռ շարունակ ձախողելու ենք»: