Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հրավիրվել է ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 17-ին հրավիրել է  Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ  ռազմաքաղաքական  վերջին զարգացումները և համարժեք միջոցների ձեռնարկման հարցը: 

 Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների  ղեկավարները: 

Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին՝ ուղղված Արցախի Հանրապետության անվտանգության և բնակչության կենսագործունեության   ապահովմանը: