Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հրաձիգ Գոհար Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Չեխիայի Պլզեն քաղաքում մեկնարկեց վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը պայքարի մեջ էին մեծահասակները։

Այս մասին հայտնում է Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիան։

«10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում լավագույնի կոչմանը արժանացավ Գոհար Հարությունյանը։

Մեր մարզուհին կիսաեզրափակչում 6:2 , իսկ արդեն եզրափակչում 6:1 հաշվով առավելության հասավ ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Նույն պայքարում Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով 5-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով գրավեց 7-րդ տեղը։

Տղամարդկանց պայքարում Հովհաննես Մարգարյանը 556 միավոր արդյունքով զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը»,- ասված է հայտարարության մեջ։