Հունգարիան նախատեսում է տարեվերջին պատվաստանյութի փոքր խմբաքանակ գնել Ռուսաստանից, իսկ հետագայում կարող է սկսել դրա արտադրությունը:
Ավելի վաղ Եվրոհանձնաժողովը սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել Բուդապեշտի նկատմամբ, եթե նա գնի ռուսական պատվաստանյութ։
“Ռուսաստանը կկարողանա լայնածավալ պատվաստանյութերի մատակարարումներ սկսել հունվարի երկրորդ կամ երրորդ շաբաթվանից: Գուցե ապագայում Հունգարիայում սկսվի դեղամիջոցի արտադրությունը”, նախարարի խոսքերը հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:








