Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հունաստանի արտգործնախարարը Թուրքիայում է

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ժամանել է Թուրքիա` աղետի գոտի․ հայտնում է Anadolu-ն։

Հունաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի անձնական ինքնաթիռը վայրէջք է կատարել Շաքիրփաշա օդանավակայանում։ Հույն գործընկերոջը դիմավորել է Մևլյութ Չավուշօղլուն։

Նախարարները օդանավակայանում մամուլի համար փակ հանդիպում են անցկացրել։

Նշենք, որ ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 24 600-ը։