Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հնդկաստանում Քիլադի քաղաքակրթության ժամանակներից հնագույն դաշույն են գտել

Հնդկաստանի հարավում գտնվող Կոնտագայ գյուղում աշխատող հնագետները գերեզմանի մեջ կմախքների մնացորդների հետ միասին ժանգոտված երկաթե դաշույն են գտել:

Ինչպես հայտնում է Times of India-ն, գտածոն հայտնաբերվել է Թամիլ Նադու նահանգում խոշոր պեղումների ժամանակ, որի նպատակն է լույս սփռել Քիլադի հնագույն քաղաքակրթության վրա:

Չնայած դաշույնի 16-դյույմանոց պողպատե սայրը ժանգոտված է եւ կիսով չափ ջարդված, դրա փայտյա պոչի մի մասը մնացել է չվնասված:

Թամիլ Նադուի Հնագիտության վարչության տնօրեն Ռ. Շիվանանդամը նշել է, որ զենքի այս տեսակը մարտիկներն օգտագործել են Սանգամի դարաշրջանում, որն ընդգրկում է մ.թ.ա. III դարից մինչեւ մ.թ. III դարը։ Շիվանանդամը հայտնել է, որ Միացյալ Նահանգների լաբորատորիան կփորձի թվագրել դաշույնի պոչը:

Փետրվարին պեղումների սեզոնի սկզբից ի վեր Կոնտագայի հնագետները 25 գերեզմանահոր են հայտնաբերել: Որոշները լցված են ոսկորներով, զենքով եւ այլ իրերով: Հետազոտողները կարծում են, որ Քիլադի քաղաքակրթության ժամանակ Կոնտագայը հուղարկավորության վայր է եղել:

news.am