Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ Կառավարության հերթական նիստն է. Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների համար առաջարկվում է ձեռք բերել պայմանագիր մեկ անձից գնման ընթացակարգով՝ 40 000 000 ՀՀ դրամով

19/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ կառավարությունը հերթական նիստն է հրավիրել։ Օրակարգում 36 հարց է, որից զեկուցվող է 3-ը։
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 19-ի նիստում մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու վերաբերյալ հերթական որոշումը կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների ձեռքբերման նպատակով 24.11.2021թ. հայտարարված գնման ընթացակարգը՝ 1-ին չափաբաժնի մասով չկայացած հայտարարելու և Մ4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ80+920 հատվածի վրա գտնվող Դիլիջանի թունելի (այսուհետ՝ Դիլիջանի թունել) պահպանման աշխատանքների իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող, առանձին պահպանման հանձնվող թունելների, այդ թվում Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների ձեռքբերման նպատակով 24.11.2021թ.ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով հայտարվել է հրատապ բաց մրցույթ, պահպանման հանձնվող թունելների, այդ թվում Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների համար սահմանվել է 5 տարի ժամկետ։

Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների իրականացման համար հայտ ներկայացված մասնակիցներից նվազագույն գին առաջարկել է «Ճանապարհ» ՍՊԸ-ն՝ ընդհանուրը 59 999 999 ՀՀ դրամ, և նշված չափաբաժնի մասով ճանաչվել է հաղթող մասնակից:

Սակայն մինչև գնման պայմանագրի կնքումը,հրավերով նախատեսված պայմաններով Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների գնման պահանջը դադարել է։

Գնման պահանջի դադարումը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով՝

Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանիսահմանմիջպետականնշանակությանավտոմոբիլայինճանապարհիվերականգնմանևբարելավմանծրագրիշրջանակներում առաջացած տնտեսումների շրջանակներում նախատեսվել է իրականացնել Դիլիջանի թունելի հիմնանորոգման աշխատանքների նախագծման և հիմնանորոգման աշխատանքներ։

Արդեն իսկ հայտարարվել է Դիլիջանի թունելի նախագծանախահաշվային փաստաթղթերի ծառայությունների ձեռքբերման միջազգային մրցույթ և նախատեսվում է մինչև 2023 թվականի տարևվերջ մեկնարկել Դիլիջանի թունելի հիմնանորոգման աշխատանքները։ Նշվածի արդյունքում վերանում է 5 տարի ժամկետով Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների գնման պահանջը։

Միաժամանակ Դիլիջանի թունելը հանդիսանում է ռազմավարական նշանակության օբյեկտ, գտնվում է Մ 4,Երևան-Սևան-Իջևան–Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ80+920 հատվածի վրա և միջպետական փոխադրումների միակ ճանապարհն է, ուստի անհրաժեշտ է ապահովել տվյալ կառույցի շարունակական, անխափան, անվտանգ շուրջօրյա աշխատանքը, հակառակ դեպքում կարող է խաթարվել ողջ երթևեկությունը՝ ստեղծելով վթարավտանգ իրավիճակներ։

Նշված բացասական հետևանքները կանխելու նպատակով, հաշվի առնելով, որ 31․12․2021թ․ավարտվել է Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների կատարման գնման պայմանագրի գործողության ժամկետը, իսկ ճանապարհային մարմինը պարտավոր է ապահովել տրանսպորտային օբյեկտների, այդ թվում թունելների շարունակական պահպանումը, գնման ընթացակարգի 1-ին չափաբաժնի մասով հաղթող ճանաչված «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 01․01․2022թ-ից իրականացրել է Դիլիջանի թունելի սպասարկումը։

Մինչև նոր մրցութային գործընթացի իրականացումը և ընտրված մասնակցի հետ պայմանագրի կնքումը, թունելի պահպանման աշխատանքներն առաջարկվում է ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով՝ «Ճանապարհ» ՍՊԸ հետ կնքելով պայմանագիր՝ 40 000 000 ՀՀ դրամով (8 ամսվա առավելագույն արժեք, ներառյալ հարկերը)։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվում է՝

1․ գնման ընթացակարգը 1-ին չափաբաժնի մասով չկայացած հայտարարել՝ տվյալ տեխնիկական բնութագրով գնման պահանջի, մասնավորապես 5 տարի ժամկետով թունելի պահպանման աշխատանքների կատարման պահանջի գոյությունը դադարելու հիմքով,

2․ թույլատրել ՀՀ ՏԿԵ նախարարությանը մինչև բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ համապատասխան գնման պայմանագրի կնքումը Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքներն ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով՝ «Ճանապարհ» ՍՊԸ հետ կնքելով պայմանագիր՝ 40 000 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ:

Նախագծի ընդունումը կապահովվի Մ- 4 Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի անխափան երթևեկությունը։
News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինձ ստիպել-հասցրել են նրան, որ աշխատանքից ազատման դիմում գրեմ. զոհվածի այրի

Հաջորդ գրառումը

«Արարատնյուզի» լրագրողը շշով ջուրը լցնում է պատգամավորի վրա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կալանավայրում մանկապղծության համար դատապարտվածի դի է հայտնաբերվել

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026
Նորություններ

Մահացել է Նիկոլայ Ծատուրյանը

14/05/2026
Նորություններ

Արցախյան վերջին մարտերին անհետ կորած զինծառայողները. «Հետք»

14/05/2026
Հաջորդ գրառումը

«Արարատնյուզի» լրագրողը շշով ջուրը լցնում է պատգամավորի վրա

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական