Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հիմա, երբ Կարենին ու Արիկին բռնել են, անհետ կորածների ծնողները տեսնում են, թե ինչով է զբաղվում ԱԱԾ-ն, գերիների հարազատները համոզվում են, թե իրականում ինչով է զբաղված Նիկոլը»․ Միքայել Մինասյան

20/02/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլն ու Աննան երեկ հրամայեցին ձերբակալել մարդկանց, ովքեր ավելի շատ բան են արել Հայաստանի ու Արցախի համար, քան անգամ իրենց անափ չարությունն է։ Երեկ ձերբակալված Բեքարյանն ու Սաղաթելյանը Ադրբեջանի իշխանությունների հայադավ գործին օր ու արև չտվողներն էին տարիներ ի վեր, ամենամեծ գլխացավանքն ու Բաքվի համար միշտ պրոբլեմներ ստեղծողները։ Արծրուն ու Արայիկ կերտողները բռնել են տվել ապրիլյանի միջազգային տեղեկատվական հաղթանակը կերտողներին։ Բա հո չէին ասելու՝ կսովորեցնե՞ք. մանր ուղեղի համար ապուշ թեմայով բռնելն է ելքը։

Կարենը միջազգային դիվանագիտության և ռեգիոնալ քաղաքականության փայլուն գիտակ է, ով վերջին 10 տարում հետևողականորեն դիմակազերծել է Բաքվի հայատյաց քաղաքականությունը ու երբեք էլ չի լռել այս տհասների ամեն հերթական հիմարությունը մատնացույց անելուց՝ բայցև միշտ ճիշտ ճանապարհը ցույց տալով։

Արիկի շնորհիվ Ադրբեջանը չի կարողանում ու չի կարողանալու մոռացության տանել Մարաղան, Բաքուն, Սումգայիթը և ադրբեջանական բոլոր մնացած վայրագություները՝ իրականությունն այլևս միշտ կլինի միջազգային հանրության համար հասանելի։ Արիկի շնորհիվ միջազգային մամուլը տարիներ շարունակ և հատկապես ապրիլյանի ժամանակ մեզ, այն է՝ ճշմարտությանը, թև ու թիկունք էր, ի տարբերություն վերջին պատերազմի տոտալ անտերության։

Պատերազմի 44 օրերի ընթացքում նրանք երկուսով հենց Արցախից միջազգային հանրությանը պատմել են, թե ինչ է կատարվում, ինչպես է Ադրբեջանը հրթիռակոծում խաղաղ բնակչությանը, ինչպես է օգտագործում քիմիական զենք ու արգելված զինատեսակներ։ Նրանք էին, որ օգնում էին Շուշիի եկեղեցում վիրավորներին և համակարգում սակավաթիվ միջազգային մամուլի աշխատանքը Արցախում։

Այդ 44 օրերին ֆեյքերով ու տականք խոսնակներով Նիկոլը խաբում էր հայ ժողովրդին, մոլորեցնում պատերազմի ընթացքի մասին, գաղտնի պահում զոհերի իրական թիվը, հանձնում Շուշին, ստորագրում կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Ու շատ բնական է, որ Նիկոլը պիտի Արիկին ու Կարենին բռներ։ Որովհետև նրանք այն են, ինչ Նիկոլը չի եղել, չկա ու չի լինի։

Եվ հիմա, երբ Կարենին ու Արիկին բռնել են, անհետ կորածների ծնողները տեսնում են, թե ինչով է զբաղվում ԱԱԾ-ն, գերիների հարազատները համոզվում են, թե իրականում ինչով է զբաղված Նիկոլը։

Տղերքը ձերբակալվեցին, ու պարզվեց, որ երբ հայրենիքը արնաքամ է լինում, ԱԱԾ-ի միակ գործը դավաճանների կլանի կացին աշխատելն է։

Հիմա, երբ Կարենին ու Արիկին բռնել են, երևում է, որ երբ սովը չոքել է մարդկանց դռանը, ինչով է զբաղված կառավարությունը, ինչպես են լռում միջազգային դեսպանությունները և չակերտավոր իրավապաշտպանները։

Այս ձերբակալությունը կարող էր ձեռք տալ միայն Ադրբեջանին, հետևաբար այն իրականացրել է ադրբեջանական իշխանությունը։ Արիկն ու Կարենը ազնիվ ու ազնվական մարդիկ են, դա ո՛չ հիմա պարզվեց, ո՛չ էլ կփոխվի այս ձերբակալությունից հետո։ Կասկած չունեմ, որ մյուս երկու անձանց ձերբակությունն էլ է շոու, որը կուլմինացիան լինելու է ԱԱԾ հերթական էժանագին ֆիլմը՝ կանխատեսելի ավարտով ու սցենարի հեղինակաների համար հուզիչ ու դրամատիկ ավարտով, որը ես խոստանում եմ իրենց։

Ինչ վերաբերում է կեղտոտբերան ֆեյքին, ապա որքան հասկանում եմ, նա շարունակում է թաղել իր նմաններին՝ իշխանական կեղտոտբերան ֆեյքերին ու ֆեյքերի ղեկավար Նիկոլին։ Ու մոտենում է այն օրը, որ տղերքին ներկայացված նույն մեղադրանքով կձերբակալվեն այսօրվա թատրոնի մասնակիցները՝ քննիչները, դատախազները, դատավորները։

Սկզբում դուք դարձաք տականք, հետո խայտառակելով ձեր ծնողներին՝ սկսեցիք կոչվել անբարոյականի ծնունդ, իսկ հիմա ձեր պատճառով ձեր երեխաներն էլ դարձել են վիժվածքի սերունդ։ Իսկ անբարոյականի ծնունդներն ու վիժվածքի սերունդները մեր երկրում տեղ չունեն: Դուք այս ամենը ձեր ձեռքով ձեր երեխաների գլխին սարքեցիք՝ գիտակցված, թե ոչ, կարևոր չէ, քանի որ բացատրություններն ու արդարացումները ոչ ոք հաշվի չի առնելու։

Հ.Գ. Արիկն ու Կարենը երկար ժամանակ է թարմ գրականություն ընթերցելու ժամանակ չեն ունեցել։ Պահեք այնքան, որ գոնե հասցնեն մի գիրք կարդան։

Հ.Գ.Գ. Տղաների գործերը քննող դատավորների անուններն արդեն հայտնի են։ Շուտով կիմանանք «Ֆարխոյան ցուցակում» նոր համալրումներ կա՞ն, թե՞ ոչ, ովքեր են դատավոր, իսկ ովքեր ԿԳԲ ագենտ»։

Նախորդ գրառումը

2021թ. փետրվարի 20-ը ևս կարող է դառնալ հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի սկիզբ․ Սերժ Սարգսյան

Հաջորդ գրառումը

Ցավոք, Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումներն իրականություն դարձան․ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026
Նորություններ

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026
Նորություններ

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026
Հաջորդ գրառումը

Ցավոք, Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումներն իրականություն դարձան․ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ

Լրահոս

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական