Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Հըզբոլլահի» ևս 2 հրամանատար է սպանվել Լիբանանում

Իսրայելական զինվորականները Լիբանանի Տյուրի շրջանում ոչնչացրել են «Հըզբոլլահ» կազմակերպության զինված թևի երկու դաշտային հրամանատարների, որոնք պատասխանատու են 2024 թվականի հոկտեմբերին Իսրայելի ուղղությամբ մոտ 400 հրթիռ արձակելու համար. հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

Ըստ այդմ՝ սպանվել են  «Հըզբոլլահի»  հրամանատարներ Մուսա Իզեդդինը և Հասան Մաջիդ Դայբը։

«Հըզբոլլահի այս ահաբեկիչները միայն վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի քան 400 հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ», – ասվում է հայտարարության մեջ: