Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվեց

ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է. հայտնել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։

Հիշեցնենք, որ ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային առաջին օրը հայտարարել է, թե «Ղազինյանը ձև չունի» մնալու իր պաշտոնին, քանի որ մեկն է նրանցից, ով ընկերությունն «այս վիճակին է հասցրել»։

Նրա այդ հայտարարությունից հետո մամուլում շրջանառվում էր, որ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով Ղազինյանն աշխատանքից ազատվել է։