Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հետագայում լեզու կգտնե՞ն իրար հետ դեսպան Զալուժնին ու նախագահ Զելենսկին

Ուկրաինայի իշխանությունները խախտել են դիվանագիտական ​​էթիկան՝ նախապես հայտարարելով Զալուժնիին Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնում նշանակելու մասին. հայտարարել է ուկրաինական Zerkalo Nedeli հրատարակության քաղաքականության բաժնի խմբագիր Իննա Վեդերնիկովան։

Նա  հիշեցրել է, որ ԱԳՆ-ի ողջ պատմության ընթացքում ոչ ոք երբևէ նախնական հայտարարություններ չի արել։

 Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարի միջև տարաձայնությունները հաշվի առնելով՝   լրագրողը հետաքրքրվել է, թե արդյո՞ք Ուկրաինայի նախագահը կվերցնի հեռախոսը, եթե նոր դեսպանը զանգի իրեն Լոնդոնից։

 «Կկարողանա՞ նախագահը հանգիստ լսել դեսպան[Վալերի Զալուժնիի առաջարկնները՝  հաշվի առնելով, որ նախկինում, երկու րոպեի ընթացքում նրանք շտաբում սկսել են բավականին գրգռված վիճաբանել»,- ասում է դիտորդը։

Նրա կարծիքով, բրիտանական կողմը կարող է կորցնել հետաքրքրությունը, եթե պարզվի, որ նոր դեսպանը չի կարողանում տեղեկատվություն փոխանցել իր երկրի ղեկավարությանը։ Միևնույն ժամանակ, ինքը՝ Զալուժնին, «նվազագույն պատկերացում անգամ չունի, թե ինչ է դեսպանատունը և դեսպանի աշխատանքը». ընդգծում է հոդվածի հեղինակը։