Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոնգ Հյունը ներողություն է խնդրել քաղաքացիներից երկրում ռազմական դրություն հայտարարելու հետ կապված իրավիճակի համար և հրաժարական է տվել. հայտնում է Yonhap գործակալությունը։

Ավելի վաղ Հարավային Կորեայի առաջատար ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցությունը՝ Տոբուրոն, համապատասխան խորհրդարանական մարմնին փաստաթուղթ էր ներկայացրել՝ նրան իմփիչմենթի ենթարկելու առաջարկով։

Ինչպես հայտնի է, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելը երկրի ամբողջ տարածքում արտակարգ ռազմական դրություն է հայտարարել։

«Այս քայլի նպատակը Հյուսիսային Կորեային աջակցող ուժերին արմատախիլ անելն է ու սահմանադրական կարգի պաշտպանությունը», – նշված է երկրի նախագահի հայտարարության մեջ։

Հարավային Կորեայի նախագահն այս քայլին է դիմել ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության՝ խորհրդարանում գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթաց նախաձեռնելուց հետո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։