Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հակված ենք ամրապնդել ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունն իր համապատասխան տարածքում. Բլինքեն

Հայաստանի հետ համագործակցում ենք նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Հաջորդ շաբաթ հայաստան կայցելի սահմանային անվտանգության հատուկ թիմ։

Հակված ենք ամրապնդել ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունն իր համապատասխան տարածքում.  Վաշինգտոնում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրումից առաջ  հայտրարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա հավելել է, որ ՀՀ-ն ժողովրդավարության ոլորտում բարեփոխումներ է իրականացրել՝ ևս մեկ անգամ փաստելով հանձնառությունը ավելի արդար հասարակություն ստեղծելու։

«Մեծ աշխատանք է արվել վարչապետ Փաշինյանի, կառավարության կողմից, ներքին մակարդակով բարեփոխումների իրականացման ուղղությամբ՝ հատկապես արդարադատության և իրավունքի գերակայության տիրույթում, իրավապահ համակարգում բարեփոխումներ են իրականացվել, անցած ամիս նաև մեր կոռուպցիայի դեմ պայքարի առաջատար մրցանակներից մեկը հանձնել ենք Հայաստանին՝ բարեփոխումների շրջանակում, որ իրականացվել են և իրականացվել են արդյունավետորեն»,- նշել է Բլինքենը։