Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ հատվածում սահմանազատումը շարունակենք. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: Այս մասին Հ1-ի եթերում ասում է Նիկոլ Փաշինյանը:

«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ հատվածում սահմանազատումը շարունակենք»,- նշում է նա:

Փաշինյանն ընդգծում է, որ Ադրբեջանում տեղի է ունենում մեծ միջազգային համաժողով՝ COP29-ը, և կառավարության անդամները կենտրոնացած են դրա վրա:

«Ենթադրում եմ, գոնե ըմբռնումն այն է, որ COP29-ի ամփոփումից հետո գործընթացները կշարունակվեն»,- ասում է Նիկոլ Փաշինյանը: