Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Հաջիևն Անկարայում ասել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրեն Հայաստանն ու Ադրբեջանը

«Խաղաղությունը վերաբերում է Բաքվին և Երևանին, այն կապված չէ Փարիզի, Բրյուսելի կամ այլ տեղի հետ։ Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրեն երկու երկրները.  ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովին:

Հիքմեթ Հաջիևը նաև ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի ոչ  զուտ ստորագրման համար. խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է իրական մտադրություն:

Ադրբեջանը ցանկանում է, որ Հարավկովկասյան տարածաշրջանը լինի տրանսֆորմացիայի, խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածաշրջան. ասել է ադրբեջանցի պաշտոնյան։