Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Հաջիզադեն հակադարձել է ԵՄ դեսպան Միխալկոյին

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն անհիմն է անվանել Ադրբեջանում Եվրոպական Միության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Պետեր Միխալկոյի արտահայտություններն Ադրբեջանի դատական համակարգի վերաբերյալ.  Հաջիզադեն գրել է X սոցցանցի իր էջում:

«Սա անհիմն և անպատասխանատու պնդում է։ Ավելի լավ կլիներ, եթե դեսպանը կենտրոնանար արդարադատության բացակայության և ԵՄ որոշ երկրների դատական համակարգերում դաժան վերաբերմունքի վրա։ Միջամտությունը Ադրբեջանի դատական համակարգին, որը կառուցված է լավագույն միջազգային պրակտիկաների հիման վրա, անթույլատրելի է»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշենք, որ  Պետեր Միխալկոյի՝  հունվարի 16-ի հայտարարության մեջ ասվում է.  «Ես ցնցվել էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունքից։ Դա հատկապես վերաբերում է երիտասարդ կանանց, որոնց ձեռնաշղթաներ էին հագցրել դատարանի դահլիճում, նստեցրել ապակե վանդակներում։ Չէին բավարարում տարրական մարդկային պահանջմունքները, այնինչ յուրաքանչյուր ոք  արժանապատիվ և հարգալից վերաբերմունքի իրավունք ունի»։