Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հայ շախմատիստուհիների թիմը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի կանանց առաջին լիգայում

Շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանի և Լիլիթ Մկրտչյանի թիմը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի կանանց առաջին լիգայում:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մեր շախմատիստուհիները հանդես էին գալիս Crvena Zvezda թիմի կազմում, որի կազմում էին նաև կանանց միջազգային գրոսմայստեր Յովանա Ռապորտը և կանանց միջազգային վարպետներ Ադելա Վելիկիչը և Յովանա Սրդանովիչը: