Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հայտնի է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական կարգախոսը

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի փողոցներում տեղադրված գովազդային կրիչների վրա հայտնվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառները:

Դրանց վրա գրված է. «Ապագա կա»:

Քանի որ պաստառների վրա նշված է «Քաղաքացիական պայմանագիր» անվանումը, կարելի է ենթադրել, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է միայնակ՝ ի տարբերություն 2018 թվականի դեկտեմբերի, երբ կազմավորվել էր «Իմ քայլը» դաշինքը:

Մեդիամաքսը հիշեցնում է, որ փետրվարի 25-ին ելույթ ունենալով իր աջակիցների հանրահավաքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իրենց քաղաքական թիմը դիտարկում էր ընտրություններին «Վե՛րջ թավիշին» կարգախոսով մասնակցելու տարբերակը: