Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այս օրերին, մեկ տարի ուշացումով (կուսակցությունը հիմնադրվել է 1921 թ.), տոնվում է Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյակը: Հայաստանի իշխանություններն էլ անում են ամեն ինչ այդ միջոցառումներին շուք հաղորդելու համար: Միջոցառումներ, որոնք սկսվեցին ու ավարտվեցին միմյանց հասցեին գովաբանական ճառեր ասելով ու մեդալ-վկայագրեր հանձնելով: Ընդ որում, այդ միջոցառումները հանպատրաստից, անփույթ ու մի բան անելու տպավորություն թողեցին:

Մենք` նորանկախ Հայաստանի Հանրապետությունում Ռամկավար Ազատական կուսակցության ակունքներում կանգնածներս, ցավով և ափսոսանքով պարզաբանում ենք, որ ՀՀ իշխանությունների այդ ջանադիր ընդունելություններն ու գովաբանական ելույթներն ընդամենը նպատակ են հետապնդում`

ա) Իրենց ոչ ազգաշահ գործունեության արդյունքում ըստ էության քաղաքականապես մեկուսացած վարչախումբը փորձում է հայ հասարակությանը ցույց տալ, որ իրենք ևս համակիրներ ունեն և ավանդական կուսակցություններից մեկն իր կողքին է,

բ) ՌԱԿ-ի՝ որևէ տեղ, որևէ փաստաթղթով չամրագրված ու չհիմնավորված ինքնակոչ «ղեկավարությունն» էլ փորձում է ներկայանալ «հայրենանվեր գործերով» և ձգտում է փարատել իր տասնամյակների անգործության տպավորությունը,

 գ) Երրորդ խմբի շահագրգռությունը ասվածի նպատակից շեղելն է. ակնկալել ու տակավին ակնկալում ենք, որ ՀՀ-ում պաշտոնապես արձանագրված ՌԱԿ-ը հրապարակ գա այս առիթով։

Ելնելով ասվածից՝ մենք հայտարարում ենք, որ այս ամենը քաղաքական ֆարս է, ընդամենը երկկողմանի ձևական շոուների անհաջող շքերթ և չի արտահայտում ՌԱԿ համաշխարահային կառույցների ճնշող մեծամասնության տեսակետն ու կամքը: 

ՀՀ-ում ՌԱԿ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ