Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ն Երեւանին փորձանքի մեջ է թողել, չեն համապատասխանում իրականությանը. Լավրով

02/03/2024
- Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայտարարություններն այն մասին, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Երեւանին փորձանքի մեջ է թողել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ափսոսում ենք, որ ՀՀ ղեկավարությունը, ըստ ամենայնի, գիտակցված որոշում է կայացրել վարել ՌԴ-ի հետ հարաբերությունների հետեւողական վատացման, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելու գիծ, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Դա, իհարկե, հարիր չէ դաշնակցային հարաբերություններին։ Գլխավոր մեղադրանքներից մեկն այն է, որ բացի այն արտահայտություններից, որոնք ես մեջբերեցի, երբ հայ պաշտոնատար անձինք հայտարարում են, որ հենց Ռուսաստանն է Ադրբեջանին դրդել պատերազմ սկսել, ինչպես նրանք ասում են, 2020թ. սեպտեմբերին։ Դրանք անշնորհակալ գնահատականներ են, որովհետեւ հենց ՌԴ-ն կանգնեցրեց այդ պատերազմը, ընդ որում՝ այն կարող էր կանգնեցնել շատ ավելի շուտ, երբ ադրբեջանցիները դեռ չէին վերցրել Շուշին, բայց երբ Նիկոլ Վավոաեւիչ Փաշինյանը, ի պատասխան Վլադիմիր Պուտինի կոչերի, ասաց. «Ոչ, մենք մինչեւ վերջ կկռվենք», դե խնդրեմ։ Թեեւ կարելի էր, էլի եմ ասում, կանգ առնել ավելի շուտ, եւ այնտեղ տարբերակներ կային, որոնք թույլ էին տալիս ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի՝ Շուշին պահպանելով Ղարաբաղի կազմում։ Դե, դա արդեն անցած էտապ է»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանը հուսով է Հայաստանից պատասխան ստանալ համատեղ ինտեգրացիոն կառույցներին մասնակցության պարտավորությունների կատարման մասին, ներառյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերությանը (ՀԱՊԿ), ասել է Սերգեյ Լավրովը։

«Մենք շատ կցանկանայինք, որպեսզի մեր հայ գործընկերները կողմնորոշվեին, թե ինչպես են ցանկանում այսուհետ ապրել եւ ինչպես են ցանկանում փոխադարձ հիմքով կատարել այն պայմանավորվածությունները, որոնք կապում են մեզ ամենատարբեր ինտեգրացիոն կառույցներում (ներառյալ ՀԱՊԿ-ն)»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Հայտարարությունն այն մասին, թե ՀԱՊԿ-ն Հայաստանին թողեց փորձանքի մեջ, նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Երբ ՀԱՊԿ-ն, ի պատասխան Երեւանի խնդրանքի, փորձագետների իր առաքելությունն ուղարկեց՝ տեղում ուսումնասիրելու համար, նա վերադարձավ եւ առաջարկեց հայկական տարածքում Ադրբեջանի սահմանին դիտորդների խաղաղապահ առաքելություն տեղակայել»- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանին ՀՀ Դիվանագետի օրվա առիթով

Հաջորդ գրառումը

Ռուսաստանը նկատի կունենա ՀՀ ղեկավարության հայտարարությունները սեփական քայլերը պլանավորելիս. Լավրով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանին  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի առաջադրելու մասին

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Հոգևոր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս ժամանեց Վատիկան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Ռուսաստանը նկատի կունենա ՀՀ ղեկավարության հայտարարությունները սեփական քայլերը պլանավորելիս. Լավրով

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026

Կոմիտասի պողոտայի կանգառներից մեկում է։Վստահ եմ՝ տարածքում կան շատ տեսախցիկներ, և ոստիկանությունը կարող է հայտնաբերել սա անողին (բայց չսպանեք) և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական