Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հայտարարագրման շուրջ բացասական աղմուկը հակառակ էֆեկտն է ունեցել. Գևորգ Պապոյան

Եկամուտների հայտարարագրման շուրջ բացասական աղմուկը հակառակ էֆեկտ է ունեցել, այսօր  լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ նրանք, ովքեր թաքցնելու բան չունեն, գոհ են դրանից։ Ըստ Պապոյանի՝ աղմուկի արդյունքում մեկ ամսում արդեն ավելի քան 4 հազար մարդ հայտարարագիր է ներկայացրել, իսկ գրեթե յուրաքանչյուրը հետ է ստացել 100 հազար դրամ, մինչդեռ անցած տարի Հայաստանի ընդամենը 3 500-ից ավելի քաղաքացիներ են հայտարարագիր ներկայացրել։

Նախարարը շեշտեց, որ այդ գործիքը թույլ է տալիս քաղաքացիներին ստանալ մոտ 70 մլրդ դրամ, այնինչ ընդդիմությունը դա ներկայացնում է որպես հարկման միջոց։

 «Մեզ չի հաջողվել բոլորին հասցնել, որ եթե թաքցնելու բան չունես և հայտարարագիր ես ներկայացնում, դա ընդամենն օգտակար բան է»,- ընդգծել է նախարարը։