Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հանրային տրանսպորտի սակագնի թանկացմանը։
«Մենք կարող ենք ունենալ 100 դրամանոց MAN մեքենաներ, բայց 4 տարի հետո չենք ունենա ոչինչ։ Եթե մենք ուզում ենք միշտ ունենանք MAN մեքենաներ, պետք է վճարենք դրա համար, որովհետև դա այլ գին ունի։ «06»-ը և «Մերսեդեսը» տարբեր հարմարավետություն ունեն և տարբեր ծախսեր են պահանջում։
Մենք մեր քաղաքացիներին «Մերսեդես» ենք տվել։ Եթե ասում ենք՝ չէ, պետք է մնա 100 դրամ, 3-4 տարի հետո պետք է էլի ունենանք ջարդած «Գազել»-ներ։ Հնարավոր է, ընտրություն է, բայց ես վստահ չեմ, որ Երևանի բնակիչների մեծ մասն ուզում է այսօր վճարել 100 դրամ, բայց 3 տարի հետո ունենալ ջարդած «Գազել»»,- ասաց նա։








