Արցախի վերջին նախագահը՝ Սամվել Շահրամանյանը, Արցախի հանձնման փաստաթուղթը ստորագրել է Բաքվի կողմից բռնության, ուժի, 120 հազար արցախցիներին ոչնչացնելու սպառնալիքի տակ։ Այդ փաստաթուղթը չեղարկել հնարավոր է՝ միջազգային իրավունքի պաշտպանության գերակայությամբ. վստահ է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը ցավալի դիտարկում է արել՝ Արցախն ազատագրելիս և դրանից հետո՝ մինչև 2018 թվականն ավելի քիչ զոհեր ենք ունեցել, քան Արցախը թշնամուն հանձնելիս՝ 2018-2023 թվականներին։ 120 հազար արցախցիների բռնի տեղահանումն ու Արցախի կապիտուլյացիան մինչ այդ կատարված հանցագործությունների հետևանքն է։ Դրանց հեղինակը Ալիևն է, որի արաքները խրախուսել է ՀՀ այսօրվա իշխանությունը։
Լարիսա Ալավերդյանը Հայաստանի Գերագույն Խորհրդում Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ է եղել, երբ ծագել է փախստականների ծանր խնդիրը։ Նա ականատեսն է եղել, թե ինչպես են Հայաստանում ապրող 164 հազար ադրբեջանցիները, որոնցից ընդամենը 6000-ն է ապրել Երևանում, իրենց բնակարանները վաճառել կամ փոխանակել ու անխոչընդոտ տեղափոխվել Ադրբեջան, մինչդեռ Ադրբեջանում ապրող հայերին ցեղասպանել են, և միայն հրաշքով փրկվածներն են հասել Հայաստան, կամ նրանք, ովքեր հասցրել են դուրս գալ թշնամի պետությունից մինչև 1988 թվականը։
Լարիսա Ալավերդյանը հիշում է, որ Մոսկվան 72 միլիոն ռուբլի (80 միլիոն դոլար) է փոխանցել Սովետական Ադրբեջանին՝ որպես 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած ադրբեջանցիներին փոխհատուցում, բայց այդ խոշոր գումարը Բաքուն կերել է, ոչ մի ռուբլի չի փոխանցել։
Մանրամասները՝ տեսանյութում