Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի կողմից հարձակման հավանականությունն առկա է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չունի ՀՀ անվտանգությունն անվերապահորեն ապահովող բանակ. ռազմական փորձագետ

16/10/2023
- Քաղաքականություն

Քանի դեռ հայկական բանակը վերականգնված չէ (իսկ հիմա վերականգնված չէ), Ադրբեջանի կողմից Հայաստանին հարվածելու սպառնալիքը ցանկացած պահի, միշտ էլ լինելու է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Politico թերթի հրապարակմանը, որի համաձայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է՝ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։

«ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը և նրա հանցակիցներն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը որևէ դեպքում անվտանգության երաշխիքներ չունենա, այդ թվում՝ բանակը չգործի։ Սա իմ խորին համոզմունքն է։

Ադրբեջանի կողմից հարձակման հավանականությունն առկա է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չունի բանակ, որը կկարողանա Ադրբեջանի ցանկացած արկածախնդրության պարագայում անվերապահորեն ապահովվել ՀՀ անվտանգությունը։ Բանակը, սակայն, հետևողականորեն կազմալուծվում է, և այդ գործընթացն, ըստ էության, սկսվել է դեռ 44-օրյա պատերազմի հաջորդ օրվանից»,- ասաց մեր զրուցակիցը։

Կարեն Վրթանեսյանի համոզմամբ՝ եթե Հայաստանը գործեր պետականամետ, հայ ժողովրդի շահերն առաջ տանող իշխանություն, ապա 44-օրյա պատերազմից հետո առաջին քայլը պետք է լիներ ազգային բոլոր ռեսուրսների մոբիլիզացիան՝ վերականգնելու հայկական բանակը։

«Բայց նման բան ոչ միայն չեղավ, այլև հակառակը՝ ամեն ինչ արվում է բանակը ավելի խոցելի դարձնելու համար։

Մեկ շատ կարևոր դրվագ ևս. այն, ինչ Նիկոլ Փաշինյանի վարչակարգն արեց Արցախի հետ, դա ևս լրջագույն հարված էր ՀՀ անվտանգությանը, որովհետև Արցախը  Հայաստանի դարպասներից մեկն էր, Հայաստանը պաշտպանող ամրոցներից մեկը։ Եթե դու ամրոցը հանձնում ես, ոչ թե ուժեղանում ես, այլ հակառակն՝ ավելի խոցելիս ես դառնում, ստիպում, որ հակառակորդը հարձակվի քո վրա։

Արցախը հանձնելու այն ամբողջ քարոզչությունը, որ իշխանական ռեսուրսների միջոցով տարվում էր, կվարեր միայն ՀՀ թշնամի ցանկացած պետության կողմից։ Ըստ էույան՝ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը գործել է որպես քայքայող, թշնամու շահերն սպասարկող ուժ»,- ամփոփեց Կարեն Վրթանեսյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ամերիկացի կոնգրեսականների մի խմբի հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։ Այս մասին գրում Է Politico թերթը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել էր պարբերականի հրապարակումը։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել էր, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «սխալ է» և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»։

Նախորդ գրառումը

Հայերը 1.500-ով ավելի բնակարաններ են թողել Ադրբեջանում, քան ադրբեջանցիները՝ Հայաստանում

Հաջորդ գրառումը

Պաղեստինաիսրայելական հակամարտության ֆոնին ադրբեջանցիներն անցնելու են Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների. ռազմական փորձագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Պաղեստինաիսրայելական հակամարտության ֆոնին ադրբեջանցիներն անցնելու են Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների. ռազմական փորձագետ

Լրահոս

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին...

Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

21/07/2026

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի...

Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել

21/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական