Պատմական վերելքի ու արժանապատվության ժամանակները

Հետ գնանք ոչ հեռավոր անցյալ, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ թեկուզ չճանաչված պետություն, բայց Աբխազիայի, Հարավային Օսիայի նման հանրաքվեով հռչակել էր իր անկախությունը՝ համաձայն 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրի։
Պատմական կադրեր. 1994 թվական. Ստեփանակերտում՝ նախագահական նստավայրի ճակատային հատվածում, տեղադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը։
Իսկ հոկտեմբերի 15-ին Ալիևը Ստեփանակերտի նախագահական նստավայրը դարձրեց իր նստավայրը և ջնջեց Արցախի զինանշանը, հանեց Արցախի պետական դրոշը։
