Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցով Հայաստան է հասել ավելի քան 184 տոննա մարդասիրական օգնություն

19/02/2021
- Նորություններ, Տեղական

Պատերազմի առաջին օրերից սփյուռքի ջանքերով և «Հայաստան» համահայկական հիմնադրամի օժանդակությամբ սփյուռքի տարբեր կենտրոններից Հայաստան է հասնում մեծածավալ մարդասիրական օգնություն։ Առ այսօր Հայաստան է հասել շուրջ 184345կգ (ավելի քան 184 տոննա) մարդասիրական տարաբնույթ օգնություն: Այս մասին տեղեկացնում է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Ստացվել են բժշկական ժամանակակից սարքավորումներ, առաջին բուժօգնության վիրակապեր, վերքերի մշակման և մաշկի վերականգնման բուժական միջոցներ, ձմեռային տաք արտահագուստ և կոշիկներ, քնապարկեր, վրաններ, մահճակալներ, սնունդ, նվերների փաթեթներ արցախցի դպրոցականների համար և այլն: Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 10-ից սկսած, սփյուռքում բնակվող հայերի և տարբեր համայնքներում գործող հայկական կազմակերպությունների ուժերով ԱՄՆ-ից և Եվրոպայից ընդհանուր առմամբ հավաքվել և համահայկական հիմնադրամի ջանքերով Հայաստան է հասել շուրջ 87941 կգ հումանիտար օգնություն։ Լոս Անջելեսից բեռներ են ստացվել հոկտեմբերի 10-ին, 15-ին, 16-ին, 19-ին, 22-ին, 30-ին և 31-ին, որոնց ընդհանուր քաշը կազմել է շուրջ 61549 կգ, Նիդեռլանդներից հոկտեմբերի 11-ին և 12-ին՝ 10415 կգ։ Հայաստան ժամանել են նաև 2 ինքնաթիռներ՝ Ֆրանսիայից և Բելգիայից հոկտեմբերի 23-ին և 26-ին համապատասխանաբար, որոնք տեղ են հասցրել Եվրոպայի տարբեր հայ համայնքներից հավաքված մոտ 15977 կգ հումանիտար օգնություն։ Պատերազմական գործողությունների ընթացքում ստացված մարդասիրական բեռները արտակարգ դրության պայմաններում շահառուններին արագ հասցնելու նպատակով ստացած օգնությունը Հիմնադրամը ստանալուն պես զիջել է Արտակարգ իրավիճակների, Առողջապահության և Պաշտպանության նախարարություններին, որը հնարավորություն է տվել ստացված մարդասիրական օգնությունը առանց օր կորցնելու անմիջապես ուղղել ծառացած կարիքների ապահովմանը։ Պատերազմի ավարտից հետո ևս ՀՀՀ ջանքերով Հայաստան է հասել և բաշխվել 33389 կգ հումանիտար օգնություն։ Այս շրջանում օգնության մեծ մասը ժամանել է Լոս Անջելեսից, ինչպես նաև Ֆրանսիայից: Հումանիտար բեռները Հայաստան են հասել նոյեմբերի 19, 20, դեկտեմբերի 6-ին, 7-ին , 14-ին, 18-ին ,21-ին, 24-ին, 26-ին, 28-ին ,29-ին և 2021 թվականի հունվարի 14-ին։ Այս շրջանում ստացած օգնությունը բաշխվել է մի շարք առողջապահական և համայնքային կառույցների, այն է՝ Քանաքեռ–Զեյթուն ԲԿ և ծննդատուն, պրոֆ․ Ռ․Օ․ Յօլյանի անվան Արյունաբանական կենտրոն, Մուրացանի զինվորական հոսպիտալ, Մարտունի ԲԿ, Կապանի ԲԿ, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, Նոյեմբերյան ԲԿ, Սուրբ Աստվածամայր ԲԿ, Վարդենիսի հիվանդանոց, Էրեբունի ԲԿ, Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Գորիսի ԲԿ, օգնություն է տրամադրվել Արցախի առողջապահության նախարարությանը։ Որոշակի քանակի օգնություն` հիմնականում ձմեռային տաք արտահագուստ և կոշիկներ, շահառուներին փոխանցվել է Տավուշի, Արարատի և Գեղարքունիքի մարզպետարանների միջոցով: Մարդասիրական բեռները շարունակում են ժամանել, և այս պահի դրությամբ պահեստավորված է հունվարի 22-ից փետրվարի 4-ը Լոս Անջելեսից ստացվաց 63015 կգ բեռ։ Դրանք դեռևս գտնվում են մաքսազերծման և դասակարգման գործընթացում և շուտով կհասնեն իրենց հասցեատերերին։

Նախորդ գրառումը

Հույսի վաճառականից մինչև հույսի գերեզմանափոր. Հայաստանի զրոյական կետը. ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը. Արփինե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Դավաճան Նիկոլն ու նրա կառավարության անդամներն ամոթ չունեն ու լկտիաբար սեփականաշնորհում են Շուռնուխում բարերարների կողմից կատարվող ծրագրերը այն վերագրելով իրենց.Գագիկ Համբարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Դավաճան Նիկոլն ու նրա կառավարության անդամներն ամոթ չունեն ու լկտիաբար սեփականաշնորհում են Շուռնուխում բարերարների կողմից կատարվող ծրագրերը այն վերագրելով իրենց.Գագիկ Համբարյան

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական