Ռուսաստանը շարունակում է ջանքերը՝ աջակցելու Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի նախապատրաստման և ստորագրման հարցում, կողմերի հաջորդ հանդիպումը կանցկացվի Ռուսաստանի Դաշնությունում։
Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեր ջանքերը՝ ամբողջությամբ աջակցելու Ադրբեջանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում, չեն թուլանում: Գործընկերներն ընդունեցին մեր առաջարկները՝ երկկողմ բանակցությունների հաջորդ փուլը մեր տարածքում անցկացնելու վերաբերյալ, ժամկետները դեռևս անհայտ են»,- ասել է Զախարովան։