Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Հայաստանի որոշ տարածքներում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկի, Արագածի, Ապարանի, Սպիտակի, Սևանի, Մարտունիի տարածաշրջաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Տավուշի, Թումանյանի, Թալինի, Արարատի, Սիսիանի տարածաշրջաններում՝ անձրև։

Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: