Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Հայաստանի Հանրապետություն, որը վերածել է սեփական ամբիցիաների, սեփական փոքրոգիության փորձադաշտի

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը գրում է. 

«Այսօր Նիկոլ Փաշինյանը նշում է քաղաքացու օրը։ Քաղաքացի, ում ուղիղ երեք տարի առաջ իր ավտոշարասյունը վթարի ենթարկեց։ Երիտասարդ Սոնա Մնացականյանը և իր չծնված բալիկը սպանվեցին։

Երեք տարի է, որևէ մեկը չի դատապարտվել սպանության համար, կալանավորված կամ նույնիսկ աշխատանքից ազատված անձ չկա։

Սա է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Հայաստանի Հանրապետություն, որը վերածել է սեփական ամբիցիաների, սեփական փոքրոգիության փորձադաշտի՝ անցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրայով։

Հիշատակդ վառ, Սոնա ջան»։