Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հայաստանի իշխանությունները հիմա գտնվում են պամպերսային քաղաքականության դաշտում. Քոչարյան

«Ես լուրջ առաջարկներ  ունեցել եմ պատերազմի առաջին օրերին, թե ինչ պետք է անել պատերազմում բեկում մտցնելու համար: Դաշնակցության բյուրոյում ասել եմ՝  եթե այսպես գնա, մենք ամեն ինչ կորցնելու ենք:  Առաջարկել եմ՝  հավաքվել միասին, ունեցել եմ  կոնկրետ առաջարկներ, բայց իշխանություններն արել են ամեն ինչ՝ ինձ չլսելու համար:

Տարածաշրջանում մենք այսօր եղանակ ստեղծող չենք: Մենք ժամանակին ամենից մարտունակ բանակն ենք ունեցել՝ Ռուսաստանի հետ պայմանգրային համագործակցությամբ: Այս փաստը մեզ   լրացուցիչ կշիռ էր տալիս այս տարածաշրջնաւոմ: Մենք հիմա ուղղակի հետևում ենք, թե ինչ է կատարվում ու պրոցեսների վատթարացման ընթացքում հարվածն ինչ ուժգնությամբ է լինելու: Մենք հիմա  պասսիվ, վատ սպասելիքների մեջ ենք, որովհետև այդպիսին է մեր կառավարությունը: Հայաստանի իշխանությունները հիմա գտնվում են պամպերսային քաղաքականության դաշտում»,- հոկտեմբերի 4-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը: