Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ադրբեջանն ինչո՞ւ չթիրախավորեց նախագահականի շենքն այն դեպքում, երբ Ստեփանակերտը դաժանորեն հրթիռակոծվում էր. Քոչարյան

«Ստեփանակերտում նախագահականի շենքը՝  300 մ շառավղով, անվնաս է մնացել պատերազմի ժամանակ. ոչ մի արկ չի պայթել այնտեղ, մի ջարդած ապակի չկա այն դեպքում, երբ Ստեփանակերտը  դաժանորեն հրթիռակոծվում էր:  Հարց չի՞ առաջանում, ում էին խնայում: Ինչու  մեր մեծաքանակ   շարասյուներն օդից ոչնչացվում էին՝ դեռ դիրքեր չհասած: Չեմ կարծում, թե Ադրբեջանը Արայիկ Հարությունյանին էր խնայում: Այդ շենքում շատերն էին գտնվում:

Ադրբեջանն ուներ գերճշգրիտ զենքեր, որոնք ոչնչացնում էին այն, ինչ ծրագրված էր: Նախագահականի  շենքը չե՞ն կարողացել թիրախավորել.  այդպես ուղղակի չի լինում: Այդ կասկածները մինչև չփարատվեն, մեր երկրում հանգստութուն չի լինելու»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: