Երկուշաբթի, Մայիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը Սիցիլիա չէ. տարվա կտրվածքով ունենք սպանության 50 դեպք. ՆԳ նախարար

20/03/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարվա կտրվածքով ունենք սպանության 50 դեպք, որը համաշխարհային միջինից 2 անգամ քիչ է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝  հավելելով, որ ընդհանուր պատկերում սպանությունները 0,1 տոկոս են կազմում:

«Անցած տարի 12 սպանության նախապատրաստություն ենք բացահայտել: Օպերատիվ աշխատանքի մասին եմ խոսում, որովհետև եթե օպերատիվ աշխատանք չլիներ, կազմակերպված սպանությունները պլյուս կլինեին 12 դեպքով: Սա արդյո՞ւնք է. իհարկե արդյունք է: Բավարա՞ր արդյունք է. իհարկե բավարար չէ»,- ասաց նա:

Ըստ Սարգսյանի ՝ առկա է նաև մտածողությունը փոխելու խնդիր:

«Բռնությանն ավելի կոշտ բռնությամբ արձագանքելու և խնդիրը կերպ լուծելու պրակտիկան ՀՀ-ում ամրապնդվել է՝ նպաստելով նաև քրեական ենթամշակույթի տարածմանը։ Այդ ընկալումը կա, որ մեր բակում, մեր ընտանիքում, մեր շրջապատում հարցերը պիտի ոչ թե լուծի պետությունն օրենքով, այլ պիտի լուծի տարածքում գտնվող ինչ-որ մի հեղինակություն: Սա ավելի է ուժեղացնում քրեական ենթամշակույթը Հայաստանում: Եթե մենք մտածողությունը չթիրախավորենք, վստահեցնում եմ, որ այս դեպքերը կարող են ավելի սուր դրսևորումներ ի հայտ բերել, և ավելի բացասական պատկեր կունենանք:

Սրա հիմքով եմ ասում, որ 3,2 տոկոս նվազումն իրավապահ համակարգի ջանքի արդյունք է, որովհետև դեռևս չենք նկատում մտածողության որևէ փոփոխություն, որովհետև տեղի են ունենում խուլիգանական դեպքեր, առողջությանը ծանր վնասի պատճառման դեպքեր և այսպես շարունակ:

Հայաստանը Սիցիլիա չէ, ես նշեցի, որ 3.2 տոկոս հանցավորության անկում ունենք և սա միայն ու միայն իրավապահ մարմինների ջանքերի արդյունքն է»,- ասաց նախարարը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ հանրությունը պարբերաբար ահասարսուռ դեպքերի  է ականատես լինում, Սարգսյանը հարց ուղղեց՝  ինչ-որ մեկը ենթադրում է, որ Հայաստանում հանցագործություններ ընդհանարպես չպե՞տք է լինեն։

 «Ինչ-որ մի երկիր կա՞, որը սպանությունից ապահովագրված է։ Հորդորում եմ լինել օբյեկտիվ և տեսնել, որ այլ երկրում դպրոցներում խանութներում ահաբեկչություններ են լինում, զանգվածային սպանության իրավիճակներ կան, իսկ Հայաստանը նմանատիպ իրավիճակներից զերծ է և որևէ մեկը չի կարող հակառկը պնդել։

Եթե լրատվական դաշտում տարբեր անձինք կարող են նույն իրավիճակը անընդհատ քննարկման առարկա դարձնել՝ վերհիշեցնել 2017թ, 2018 թ տեղի ունեցած սպանության դեպք, նույն սպանությունը մի քանի օր շարունակ լուսաբանվի՝ մի օր հոգեհանգիստը լուսաբանվի, մի օր այլ իրավիճակ, մի օր՝ մեկ այլ իրավիճակ, տպավորություն կարող է  ձևավորվել, որ ամեն օր այդպես է»,- նշեց Արփինե Սարգսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թիվ հնչեցնել չեմ կարող, բայց 300 չեն եղել. ՆԳ նախարարը՝ 10 եպիսկոպոսներին ուղեկցող ոստիկանների թվի մասին

Հաջորդ գրառումը

ՆԳ նախարարը հրահանգել է ուսումնասիրություն սկսել Փաշինյանի վերաբերյալ գրառում կատարած արցախցի կնոջը և նրա երեխային գիշերը ՔԿ տանելու դեպքի առնչությամբ

Համանման Հոդվածներ

Մշակութային

«Ոսկե ծիրան» կինոփառատոնին սպասվում է Իբրահիմ Մալուֆի մենահամերգը

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ուզում է գնալ Ադրբեջան, նա ցանկություն է հայտնել 2028-ին մասնակցել Բաքվում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին

04/05/2026
Նորություններ

Ալիևը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին՝ Ադրբեջանի թիրախավորման մեջ

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախցիները պահանջագիր են ներկայացնում Եվրոպայի առաջնորդներին

04/05/2026
Հաջորդ գրառումը

ՆԳ նախարարը հրահանգել է ուսումնասիրություն սկսել Փաշինյանի վերաբերյալ գրառում կատարած արցախցի կնոջը և նրա երեխային գիշերը ՔԿ տանելու դեպքի առնչությամբ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ․ Ռոբերտ Ամստերդամ

03/05/2026

«Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ։ Ինչո՞ւ բոլորդ չեք կրում այդ խեղճ անհատների նկարները, եւ պարոն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դոկտոր Արշավիր Գյունջյանի նամակը՝ ուղղված Կանադայի վարչապետ պարոն Մարկ Քարնիին՝ Նորին Վսեմության Հայաստան կատարած այցի կապակցությամբ

04/05/2026

Մոնրեալ, 2026 թվականի մայիսի 1 Պարոն Մարկ Քարնի, Կանադայի վարչապետ Օտտավա Վսեմաշուք պարոն վարչապետ, Մարկ Քարնի, Օգտվում եմ Ձեր առաջիկա...

ԿարդալDetails
Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող Հայաստան–ԵՄ գագաթաժողովը ավարտվելու է մասնակիցների համատեղ հայտարարությամբ։ Միջոցառումը փորձում են այդ կերպ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական