Երկուշաբթի, Մայիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թիվ հնչեցնել չեմ կարող, բայց 300 չեն եղել. ՆԳ նախարարը՝ 10 եպիսկոպոսներին ուղեկցող ոստիկանների թվի մասին

20/03/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կադրային փոփոխությունները, բնականաբար, ընթացիկ պրոցես են՝ որպես այդպիսին. տեղյակ եք, որ փոխոստիկանապետերի փոփոխությունից հետո մենք ունեցել ենք նաև պարեկային ծառայությունում որոշակի փոփոխություններ՝ նկատի ունեմ մոնիտորինգի վարչությունը, Երևանի գնդի հրամանատարը, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ խոսելով ՆԳՆ կազմում հնարավոր կադրային փոփոխությունների մասին։

«Շատ սինխրոն, տրամաբանական աճ են ունեցել, առաջխաղացում են ունեցել այս մասով, որովհետև մեր ռեֆորմների սկզբունքում էլ է դրված հենց այս մոտեցումը, որ եթե անձինք աշխատում են, եթե արժանի են, առաջխաղացում պիտի լինի՝ անխուսափելի։  Ըստ այդմ՝ իրականացրել ենք նշանակումները։ Փոփոխություններ միշտ եղել են, նախորդ օրերին էլ են եղել, առաջիկա օրերին էլ կամ շաբաթներին կամ ամիսներին էլ կլինեն՝ իհարկե ըստ անհրաժեշտության, որովհետև եթե կարիքը չենք տեսնում կադրային փոփոխության, այդպիսի փոփոխություններ տեղի չեն ունենում, և մենք չենք կատարում դրանք ուղղակի անելու համար»,–ասաց նա։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որ Փաշինյանին սատարող եպիսկոպոսներին 300 ոստիկաններ են ուղեկցում, նախարարն ասաց՝ ինքը թիվ հնչեցնել չի կարող, բայց կարող է ասել, որ 300 հոգով եպիսկոպոսներին ուղեկցելու պրոցեսի մասով տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

«Լրագրողներն էլ են այնտեղ եղել, և կարող էին տեսնել շատ ոստիկաններ, քանի որ որ երկու կողմ հավաք էին իրականացնում Մայր Աթոռի նույն տարածքում, և կային նաև որոշակի սադրիչ գործողություններ, սադրիչ գործողությունների մասով օպերատիվ տվյալներ, և այնչափ ուժ էր ներգրավված այդ տարածքում, որը ոստիկանության համոզմամբ թույլ կտար կառավարելիություն ունենալ և հասարակական կարգ ու անվտանգություն երաշխավորել։

Եթե նույնիսկ մի քանի հազար անձի ներգրավման կարիք լիներ այդ հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու տեսանկյունից, ոստիկանության ուղիղ պարտականությունն է հաշվել, հասկանալ օպերատիվ իրավիճակը և այդ անձանց ներգրավել»,-ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ այլ օրերի ևս եպիսկոպոսներին ոստիկաններ են ուղեկցում, ՆԳ նախարարն ասաց.

«Մենք իրականացնում ենք Քննչական մարմնի կողմից պաշտպանական միջոց կիրառելու մասին որոշումը, և բոլոր այն դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմնից ստանում ենք այդպիսի տեղեկատվություն, միանշանակ է, որ ոստիկանությունը պիտի իրականացնի անձի պահպանություն։ Այո՛, դուք կարող եք տեսնել այդպիսի դեպքեր. դրա հիմքում կա կոնկրետ պաշտպանական միջոց կիրառելու մասին որոշում։  Տարբեր եկեղեցիների տարածքում այդ նույն պահպանությունը կա, տոն օրերին այդ նույն պահպանությունը կա։

Եթե որևէ անձ մտածում է, որ իր իրավունքները խախտվել են, բնականաբար, կարող է կա՛մ վերադասվարչարարության կարգով ինձ բողոք ներկայացնել ոստիկանի գործողության, կա՛մ անգործության մասով, կամ եթե տեսնում է, որ հանցագործության տարը իր պատկերացմամբ հաղորդում ուղարկել համապատասխան մարմնին։

Մինչ այս պահը նմանատիպ իրավիճակ էլ ունեցել ենք, այսինքն մի դեպքում ինձ վերադասվարչարարության կարգով բողոք է ներկայացվել, քննչական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ հաղորդում է ուղարկվել։ Իրավական պետություն ենք. այդ պրոցեսները պիտի ապահովենք, եթե որևէ մեկը մտածում է, որ իր իրավունքը խախտված է, բոլոր գործիքակազմերը ունի իրավունքի պաշտպանություն իրացնելու»,- հայտարարեց Արփինե Սարգսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փորձաքննությունը պարզել է, որ թմրամիջոցի հետ գործ չունենք. Արփինե Սարգսյանը՝ Մխչյանի դպրոցի դեպքի մասին

Հաջորդ գրառումը

Հայաստանը Սիցիլիա չէ. տարվա կտրվածքով ունենք սպանության 50 դեպք. ՆԳ նախարար

Համանման Հոդվածներ

Մշակութային

«Ոսկե ծիրան» կինոփառատոնին սպասվում է Իբրահիմ Մալուֆի մենահամերգը

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ուզում է գնալ Ադրբեջան, նա ցանկություն է հայտնել 2028-ին մասնակցել Բաքվում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին

04/05/2026
Նորություններ

Ալիևը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին՝ Ադրբեջանի թիրախավորման մեջ

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախցիները պահանջագիր են ներկայացնում Եվրոպայի առաջնորդներին

04/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը Սիցիլիա չէ. տարվա կտրվածքով ունենք սպանության 50 դեպք. ՆԳ նախարար

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ․ Ռոբերտ Ամստերդամ

03/05/2026

«Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ։ Ինչո՞ւ բոլորդ չեք կրում այդ խեղճ անհատների նկարները, եւ պարոն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դոկտոր Արշավիր Գյունջյանի նամակը՝ ուղղված Կանադայի վարչապետ պարոն Մարկ Քարնիին՝ Նորին Վսեմության Հայաստան կատարած այցի կապակցությամբ

04/05/2026

Մոնրեալ, 2026 թվականի մայիսի 1 Պարոն Մարկ Քարնի, Կանադայի վարչապետ Օտտավա Վսեմաշուք պարոն վարչապետ, Մարկ Քարնի, Օգտվում եմ Ձեր առաջիկա...

ԿարդալDetails
Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող Հայաստան–ԵՄ գագաթաժողովը ավարտվելու է մասնակիցների համատեղ հայտարարությամբ։ Միջոցառումը փորձում են այդ կերպ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական