ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ խոսել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորության մասին։ Այս մասին նա խոսել է Կրեմլում Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստանում ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին քննարկմանը, սակայն միաժամանակ ԵԱՏՄ-ում և Եվրամիությունում գտնվելն անհնար է»,- ասել է ՌԴ նախագահը։
Փաշինյանն իր հերթին հայտարարել է՝ հասկանում է, որ ԵՄ և ԵԱՏՄ անդամակցությունը համատեղելի չէ։ «Առայժմ ինչպիսի օրակարգ կա, բավարարում է և համատեղելի է։ Եթե կգա պահը, որ չեն համատեղվի, Հայաստանի ժողովուրդն իր որոշումը կկայացնի։ Անշուշտ, դա չպետք է լինի՝ վնասելու հայ-ռուսական հարաբերություններին»,- ասել է Փաշինյանը։
Պուտինը նշել է, որ ցանկալի է, որ բոլոր ռուսամետ ուժերը մասնակցեին ընտրություններին։
«Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում հայաստանյան ներքաղաքական գործընթացներին նախընտրական քարոզարշավի ֆոնին, սակայն հույս ունի, որ դա չի խանգարի երկու երկրների հարաբերություններին»,- ասել է ՌԴ նախագահը:
Մոսկվան ունի շատ ընկերներ գործարարների շրջանում։ Մի քանիսը նրանցից, որ ունեն ՌԴ անձնագիր, գիտեմ՝ գտնվում են անազատության մեջ։ Այս մասին Կրեմլում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Իհարկե, դա ձեր որոշումն է, բայց կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանան մասնակցել ներքաղաքական գործընթացներին»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ՀՀ-ում միշտ ակտիվ ներքաղաքական կյանք կա։ «Ուզում եմ ընդգծել, որ մեզ մոտ ընտրություններին կարող են մասնակցել միայն անձինք, ովքեր բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեն»,- ասել է Փաշինյանը։









