Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Համբարձում Մաթևոսյանն էլ անգործ չմնաց. Փաշինյանը նրան նշանակեց իր գլխավոր խորհրդական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Համբարձում Մաթևոսյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Համբարձում Մաթևոսյանը եղել է փոխարչապետ, նա հրաժարական էր տվել 2022-ի դեկտեմբերի 12-ին։