Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հաագայի դատարանnւմ էս երկու օր է ջարդnւփշnւր են անում ազերիներին. Հովսեփ Խուրշուդյան

16/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ոնց որ միջազգային իրավունքի հայրենասեր փայլուն մասնագետներ ունենք, ովքեր Հաագայի դատարանում էս երկու օր է ջարդուփշուր են անում ազերիներին, այդպես էլ փայլուն կրթություն ստացած ու միջազգային տարբեր կառույցներում արժեքավոր փորձ ձեռք բերած բարձրակարգ դիվանագետներ ունենք, որոնց «պոզ ու պոչ» կպցնելով ՀՀ ԱԳՆ-ում, մեր դեսպանատներում չներգրավելը հավասարազոր է Ադրբեջանի համար դիվանագիտական ճակատում նորանոր հաջողություններին օժանդակելուն։

Yerevanlur-ի զրուցակիցն է «Ազատքաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

-Պարոն Խուրշուդյան, երեկ հայտնի դարձավ, որ Իրանում մեր դեսպանը հետ է կանչվել, նշանակվել  է նոր դեսպան։ Մամուլում հրապարակումներ կան մի շարք այլ երկրներում դեսպանների փոփոխության հնարավորության մասին։ Ի՞նչ եք կարծում այս գործընթացն որքանո՞վ է  այս փուլում կարևոր։

–Շատ  կարևոր գործընթաց է։Մենք 20 տարի շարունակ ունեցել ենք դեսպանների նշանակման արատավոր պրակտիկա, երբ սկզբից Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը իրենց շրջապատի մարդկանց պարգևատրել են դեսպանի պաշտոնով; Շատ դեսպանների համար իրենց աշխատանքային գործունեությունը եղել է ընդամենը տուրիզմ,բիզնես, շոփինգ, այլ ոչ Հայաստանի ազգային պետական շահերի սպասարկում ամենօրյա ռեժիմով։

Նման դեսպանները, որոնք ո՛չ համապատասխան կրթություն, ո՛չ փորձ են ունեցել, ոչ էլ ձեռք են բերել իրենց աշխատանքային գործունեության ընթացքում, նման մարդկանց պետք էր օր առաջ անել։ Հիմա ինչ-որ պրոցես գնում է, բայց ոչ բավարար։ Ես այն համարում եմ շատ դանդաղ։ Պետք է մաքրվեն դեսպանատները, բազմաթիվ աշխատակիցներ կան, որոնք իրենց տեղում չեն։ Պետք է նաև համապատասխան մեթոդաբանություն լինի,

հաշվետվողականություն։ Դեսպանները հսկայական միջոցներ են ծախսում՝ նաև ընթացիկ ծախսերի համար և այդ ծախսերի համար իրենք պետք է պատասխան տան։ Հայաստանում չպետք է լինի մի այնպիսի օղակ, որն իր գործունեության համար պատասխանատվություն չի կրում։

Եղել է առաջարկ, որ դեսպանները գան Ազգային ժողով, թեկուզ փակ նիստերի ընթացքում ներկայացնեն իրենց գործունեության հաշվետվությունը։ Ցավոք սրտի դա չի ընդունվել կամ ձգձգվում է դրա ընդունումը։ Բայց իրենք պետք է հասկանան, որ հաշվետվություն են տալու, ինչը նրանց ավելի զգոն կպահի։ Նույնիսկ այն դեսպանները, որոնք պրոֆեսիոնալ են, բայց աշխատասեր չեն։

Կան այնպիսիք, որոնք դեսպան աշխատելն ընկալում են որպես վաստակավոր հանգստի շրջան։ Մտածում են՝ կարելի է գնալ, վայելել արտասահմանյան ուղևորությունը, մասնակցել միայն ձևական հանդիպումների։ Մենք պատերազմի ժամանակ տեսանք, թե ադրբեջանական դեսպաններ ինչ լավ են աշխատել այն երկրներում, որտեղ մեր դեսպանները ոչինչ չէին արել։

-Հեղափոխությունից հետո գրեթե դեսպանների փոփոխություն չեղավ առանցքային երկրներում։ Այդ երկրներում դեսպաններ էին մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հավատարիմներն էին։ Կարո՞ղ ենք ասել, որ հենց դա է պատճառը, որ մենք այդ երկրների հետ չկարողացանք այս տարիների ընթացքում համագործակցությունը զարգացնել։

-Այո՛, ես հենց դա էի նշում։ Ես արդեն նկարագրեցի, թե դա ինչպես է տեղի ունեցել և թե ինչու մենք  չկարողացանք այդ երկրներում մեր շահերը սպասարկել։

-Իսկ այժմ էլ ավելի մեծ տեմպ պե՞տք է հաղորդել այդ գործընթացին։

Միանշանակ։ Մենք տեսնում ենք միայն մի քանի փոփոխություն; Արարատ Միրզոյանի նշանակումից հետո մատերի վրա կարող ենք հաշվել այն դեսպաններին, որոնք փոխվել են։ Բայց ըստ իս՝ դեսպանների մեծ մասը պետք է փոխվեր։

-Ինչու՞ չի արվել, կա՞ կադրային խնդիր։

-Այնպես չէ, որ Հայաստանում չկան համապատասխան կադրեր ու կա դժվարություն այդքան մարդու փոխել։ Հայաստանում կան բազմաթիվ գրագետ,  արտասահմանյան լավագույն բուհերում , տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատած մարդիկ։ Այդ թվում՝ ԱԳՆ-ում կան այդպիսի մարդիկ, բայց նրանց չգիտես ինչու փորձ չի արվում ներառել այդ աշխատանքների մեջ։ Մինչդեռ նրանք տասը գլուխ բարձր են այսօրվա շատ դեսպաններից ու դեսպանատան աշխատակիցներից։

Tags: Հաագա
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դաժան օրեր ենք ապրում, թուրքը հասել է ՀՀ սահմաններին. Սասուն Միքայելյան

Հաջորդ գրառումը

Հաագայի դատարանում լուծվում է Արցախյան հարցի լինել-չլինելու խնդիրը․ Գոռ Աբրահամյան

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

Հաագայի դատարանում լուծվում է Արցախյան հարցի լինել-չլինելու խնդիրը․ Գոռ Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական