Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կվերանորոգվի Տեղ գյուղի եկեղեցին․ վերականգնվող հուշարձանների ցուցակում նաև Սանահինն է

13/04/2023
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս տարի հուշարձանների վերականգնման համար պետական բյուջեից մոտ 400 մլն դրամ է հատկացվել՝ չհաշված Հայոց Ցեղասպանության ինստիտուտի վերականգնմանը ուղղված ևս 260 մլն դրամը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ փոխանցեց ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:

«Իմ նշած 400 մլն դրամի մեջ ներառված են Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց, Փարպիի Ծիրանավոր եկեղեցիները, որ ամբողջական վերականգման կարիք ունեն։ Այդ գումարով նաև Սանահինի Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերն  են նորոգվելու, ինչպես նաև՝  Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքներն են շարունակվելու։ Վերանորոգման աշխատանքներ են արվելու նաև Սյունքի մարզի Տեղ համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցում»,- նշեց Վանյանը։

Բանախոսի փոխանցմամբ՝ նշած ծրագրերից բացի, կառավարության՝ մոտ տասն օր առաջ ընդունած որոշմամբ՝ գումար կհատկացվի նաև վերականգնելու բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի՝ Կոմիտասի անվան Պանթեոնից գողացված հուշարձանը։

Վանյանն ասաց, որ առանձին գումար էլ տրամադրվի նաև Կոտայքի մարզի Բջնիի սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արատքին պատը վերականգնելու համար։

«Բացի այդ, կառավարության վերոնշյալ որոշմամբ՝ գործադիրը հավանության է տվել, որ  Շարամբեյանի՝ Դիլիջանի մասնաճյուղի վերանորոգման՝ 2024-ին շարունակվելիք աշխատանքների գումարն այս տարի փոխանցվի, ինչն էլ թույլ կտա, որ թանգարանի վերանորոգման աշխատանքները նախապես պլանավորված երեք տարվա փոխարեն, երկու տարում ավարտվեն»,- ներկայացրեց վարչության պետը։

Նախորդ տարվա համեմատ, ըստ Վանյանի, այս տարի հուշարձանների պահպանությանը 100 մլն ավելի գումար է տրամադրվել․ «Եթե 2022-ի հուշարձանների վերականգնման վրա 200 մլն դրամ է ծախսվել, դրան ավելացրած նաև այն 100 մլն դրամ առանձին գումարը, որ պեղումների ու նախագծերի համար է տրամադրվել, ապա այս տարի պետությունը ոլորտին ավելի քան 400 մլն է  հատկացրել։ Հավելեմ նաև՝ 30 մլն դրամ էլ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Զվարթնոց մասնաճյուղին տանիքի վերանորոգման աշխատանքների համար է տրամարդվել։ Այն, հիշեցնեմ, մի քանի տարի առաջ սաստիկ քամու պատճառով վնասվել էր։

Ընդհանուր առմամբ՝ կարող ենք փաստել, որ հուշարձանների պահպանությանը տրամադրվող գումարները տարեցտարի ավելանում են»։

Ինչ վերաբերում է հարցին՝ ինչպես են ընտրում վերանորոգման կամ վերականգնման ենթակա հուշարձանները, որոնք, ի դեպ, 550-ի են հասնում, ապա Հարություն Վանյանը բացատրում է՝ ցանկը կազմելիս հաշվի են առնում թե՛ գործընկերների ներկայացրած ցուցակները, թե՛ իրենց կողմից իրականցրած մշտադիտարկումները։

«Հրատապ վերականգնման կարիք ունեցող հուշարձանների ընտրության մյուս չափանիշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում ընդգրկված հուշարձաններին հատուկ ուշադրություն դարձնելն է (օրինակ՝ Սանահինին)։ Հաջորդ չափանիշն էլ այն է, որ պետք է ամբողջականացնել կիսատ մնացած եկեղեցիները կամ հուշարձանները։ Այդպիսին է, օրինակ, Այգեշատի Թարգմանչացը, որ նախորդ տարիներին երկու փուլով վերականգնվել է, բայց աշխատանքները կիսատ են մնացել։ Այժմ նպատակ կա այն նույնպես ամբողջացնելու»,- խոսքն ամփոփեց բանախոսը։

Սևակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի Հանրապետության նախագահին կից ստեղծվել է հակաճգնաժամային խորհուրդ

Հաջորդ գրառումը

Այս գիշեր զոհված զինծառայողների ծնողները կանցկացնեն դրսում՝ ՔԿ-ի բակում. ոստիկանական ուժեր են բերվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Նորություններ

Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է. «Հրապարակ»

16/04/2026
Նորություններ

Երևի պլան է դրած, որ իրենք պիտի մարդկանց ձերբակալեն. առաջ են ընկել, մտածում են՝ չեն հասցնի. Էդգար Ղազարյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Այս գիշեր զոհված զինծառայողների ծնողները կանցկացնեն դրսում՝ ՔԿ-ի բակում. ոստիկանական ուժեր են բերվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական