Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Կնքահայրը». եթե Պյուզոն  այդքան հանճարեղ չգրեր,  Կոպոլան այդքան հանճարեղ չէր նկարի

Անցյալ դարի ամենահայտնի ամերիկացի գրողներից մեկը՝ Մարիո Պյուզոն, ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 15-ին։

 1969 թվականին լույս տեսած «Կնքահայրը»  կրիմինալ վեպը նրան համաշխարհային հռչակ բերեց։ Գրքի  հիման վրա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան նկարահանեց համանուն կուլտային ֆիլմը։

Գրքի արտահայտությունները և դրա ֆիլմային ադապտացիան հանրության լայն շրջանակներն արագ ընկալեցին ու յուրացրին։  Հիշենք Դոն Կորլեոնեի հայտնի արտահայտությունը՝ «Ես նրան առաջարկ կանեմ, որը նա չի կարող մերժել»։

«Կնքահայրը»  գրքի ուղերձները

  • Մտքի ուժով գյուտ անելը հրաշք է, բայց ավելի մեծ հրաշք է, երբ միայնակ մայրը երեք տեղ է աշխատում  աշխատում իր  չորս երեխաներին կերակրելու համար։ Դուք հաճախ մոռանում եք, որ ուժը ձեր մեջ է։
  • Ընկերությունն ամեն ինչ է: Ընկերությունն ավելին է, քան տաղանդը: Դա ավելին է, քան իշխանությունը: Դա գրեթե նույնն է, ինչ ընտանիքը:
  • Մի փաստաբանը՝ մի ձեռքին պայուսակ, մյուսին՝  ավտոմատ,  կթալանի հարյուրից ավելի տգետների։
  • Ե՛վ ցավն է անցնում, և՛ վախը, միայն մահն է մնում անփոփոխ։
  • Դոն Կորլեոնեն վաղուց հասկացել է, որ հասարակությունը հաճախ վիրավորանքներ է հասցնում, որոնց պետք է դիմանալ, քանի որ այս աշխարհում աղքատներից ամենաաղքատը կարող է մի օր բացել աչքերը և վրեժ լուծել  ամենաուժեղից:
  • Կյանքի բոլոր իրավիճակներից ամենաձեռնտուն այն է, երբ թշնամին ուռճացնում է քո թերությունները. Սրանից լավ կարող է  լինել  միայն այն, երբ ընկերդ թերագնահատում է քո արժանիքները:
  • Մայրեր.  նրանք նման են ոստիկանների: Նրանք միշտ հավատում են ամենավատին:
  • Վատ հայրը երբեք չի կարող իսկական տղամարդ  լինել։
  • Ես հույս չեմ դնում հասարակության վրա՝ մեզ պաշտպանելու համար, և մտադիր չեմ իմ ճակատագիրը վստահել մարդկանց, որոնց հիմնական առավելությունը ընտրություններում ձայների մեծամասնություն ձեռք բերելու կարողությունն է:
  • Դավաճանությունը չի կարող ներվել միայն այն պատճառով, որ դավաճաններն իրենք երբեք չեն ների իրենց սեփական դավաճանության համար, ինչը նշանակում է, որ նրանք միշտ վտանգավոր կլինեն և նորից կդավաճանեն: